Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում
27.03.2020
ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝
V. նպատակային վարկերի համաֆինանսավորում,
V. վերաֆինանսավորում
V. սուբսիդավորում։
Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝
V. աշխատակիցներին աշխատավարձի վճարում,
V. հարկերի և տուրքերի վճարում,
V. հումքի գնում կամ ներմուծում,
V. սարքերի և սարքավորումների ներմուծում,
V. ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։
Մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ։ Վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 0%-ից մինչև 6%՝ կախված կիրառվող օժանդակության գործիքից։
Աղբյուրը՝ հղում