Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Հայփոստի> աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ
24.03.2020
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և <Հայփոստ> ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:
<Հայփոստ>-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։
Քաղաքացիների տներ այցելող <Հայփոստ>-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ <Հայփոստ>-ի բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց: