Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ
24.03.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր, Ազատեկ, Աղավնաձոր, Աղնջաձոր, Արենի, Արին, և Արփի գյուղերի հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը , ինչպես նաև ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող Անահիտ Սարգսյանը:
Հանդիպմանը քննարկվեց հեռավար ուսուցմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև դպրոցների ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող խնդիրերին: