Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
20.03.2020
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և ախտահանիչ նյութերի գների փոփոխության, մանրածախ ցանցերում ապրանքների հնարավոր պակասորդի և այլ խնդիրների վերաբերյալ ստացվող տեղեկատվությունները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի <Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին> թիվ 298-Ն որոշումը, 2020 թվականի մարտի 17-ին ընդունել է <Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին զգուշացում տալու վերաբերյալ> թիվ 109-Ա որոշումը: