Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր կորոնավիրուսի հավանական տարածման դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներ Վայոց ձորի մարզպետարանում

19.03.2020

  Նոր կորոնավիրուսի հավանական տարածման դեմ պայքարի ուղղությամբ Վայոց ձորի մարզպետարանում տարվող աշխատանքների շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանձնարարությամբ մարզպետարանում սահմանվել է հերթապահություն:
Մարզպետարանի շենքի առաջին հարկում տեղադրվել է սեղան կահավորված ախտահանիչ նյութերով: Իսկ շենքի մուտքից ներս և միջհարկային հարթակներում տեղադրվել են ախտահանիչ գորգեր:
Հերթապահների ուղղորդմամբ մարզպետարանի աշխատակիցները և շենքում տեղակայված այլ կառույցների աշխատակիցները առավոտյան և այնուհետ՝ շենքից ելումուտի ժամանակ, կատարում են ախտահանիչ միջոցառումներ:
Վայոց ձորի մարզպետարանը բոլորին զգոնության կոչ է անում և կրկին մաղթում առողջություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40