Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 2020 թվականի մարտ ամսվա ընդունելության արդյունքները
17.03.2020
Ս/թ մարտի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացել է քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը: Նախապես հերթագրված 149 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 133-ը:
Դրամական օգնություն է տրամադրվել 107 քաղաքացու: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 15 քաղաքացու, ովքեր 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշումներով մի քանի անգամ դրամական օգնություն են ստացել, մերժվել է դրամական օգնության տրամադրումը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ ուսումնասիրել և պատասխանել բնակարանային խնդիրներով դիմած 2 քաղաքացիներին, իսկ առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը՝ առողջական խնդիրների համար դիմած 5 քաղաքացիներին ուղղորդել համապատասխան բուժհաստատություններ: