Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկացում
16.03.2020
![](http://vdzor.mtad.am/files/n_pics/24452_s.jpg)
Հարգելի քաղաքացիներ,
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով նոր կորոնավիրոսի հավանական տարածումը կանխելու նպատակով առաջիկայում քաղաքացիների հետ շփումները կրճատվելու են՝ ընդունելություն կլինի միայն հրատապ և անհետձգելի հարցերով:
Մարզպետարանի հետ ֆիզիկական և իրավաբանական անձանց աշխատանքային կապը ցանկալի է իրականացնել էլեկտրոնային տարբերակով և հեռախոսազանգերով:
Վայոց ձորի մարզպետարան կարող եք դիմում, բողոք, առաջարկ և հարցում ուղարկել հետևյալ հասցեներով՝
marzpet.vayotsdzor@mta.gov.am
n.asatryan@mta.gov.am
aghek.vayotsdzor@mta.gov.am
Մարզպետարանը կրկին կոչ է անում՝ հետևել ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց, ինչպես նաև խստորեն պահպանել հիգիենայի կանոնները։