Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիրների մեկուսացման և վարակի տարածումը կանխելու ուղղությամբ
16.03.2020
Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվում են մինչև մարտի 23-ը։ Այս ընթացքում կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն ուսումնական գործընթացը կազմակերպելու ժամկետների վերաբերյալ:
Մի՛ մոռացեք անհատական պատասխանատվության մասին:
Եթե նոր եք վերադարձել արտերկրից կամ շփում եք ունեցել ենթադրյալ վարակակիր անձանց հետ կամ Ձեզ մոտ նկատվում է առողջական վիճակի տատանումներ, ապա`
-հնարավորինս խուսափե՛ք այլ անձանց հետ շփումից, կիրառե՛ք ինքնամեկուսացման միջոցներ և անհապաղ դիմե՛ք բժշկի,
-խուսափե՛ք զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց կամ դրանց մասնակցելուց,
-հետևե՛ք բացառապես պաշտոնական լրահոսին և մի՛ առաջացրեք խուճապ:
Իրավիճակը Հայաստանում վերահսկելի է:
ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիրների մեկուսացման և վարակի տարածումը կանխելու ուղղությամբ:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն՝ 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»՝ 060838300 հեռախոսահամարներով:
Կորոնավիրուսի վերաբերյալ ՀՀ վարչապետի տեսանյութը՝ այստեղ: