Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ <Վառ անցյալ, վառ ապագա> խորագրով միջազգային գիտաժողովը
13.03.2020
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ <Վառ անցյալ, վառ ապագա. Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը> խորագրով միջազգային գիտաժողովը, որի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասարտյանը:
Մարզպետի տեղակալը նախ մասնակիցներին փոխանցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ողջույնի խոսքը, ապա համառոտ անդրադարձ կատարեց Վայոց ձորի մարզի պատմամշակութային հարուստ ժառանգությանը:
Մասնակիցներին ողջունեցին նաև գիտաժողովի կազմակերպիչներ <Իմ Հայաստան> ծրագրի տնօրեն Սիսակ Մխիթարյանը և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը:
Սիսակ Մխիթարյանի առաջարկությամբ նախապես պլանավորված երկօրյա գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն մեկ օրում՝ մարտի 13-ին, հաշվի առնելով վիրուսային անվտանգության ապահովման խնդիրները:
Գիտաժողովի աշխատանքների ամփոփման խոսքով հանդես եկան <Իմ Հայաստան> ծրագրի թանգարանների գծով մասնագետ Նայիրի Խաչատուրեանը և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանան Առաքելյանը:
Գիտաժողովի բոլոր մասնակիցները հույս հայտնեցին, որ գիտաժողովը հարթակ կհանդիսանա պատմամշակութային արժեքների վերագնահատմանը և դրանք տուրիզմի զարգացման ծրագրերում պատշաճորեն ներկայացնելուն: