Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում Վայոց ձորի մարզի տարածքում հակակարկտային կայաններ տեղակայելու թեմայով
09.03.2020
Ս.թ. մարտի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ քննարկում պետություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում հակակարկտային կայաններ տեղակայելու թեմայով, որը վարում էին <Բարվա> ինովացիոն կենտրոնի տեխնիկական տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Վարդանյանը և նույն կենտրոնի գիտական քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Այվազյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարները, խոշորացված համայնքների կազմի մեջ ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները:
Մարզի տարածքում <Բարվա> ինովացիոն կենտրոնի կողմից արտադրվող հակակարկտային կայաններ տեղակայելու գործընթացի տեխնիկական և ֆինանսական պայմանների մասին համայնքների ներկայացուցիչներին ծանոթացրին կենտրոնի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը և գիտական քարտուղար Գագիկ Այվազյանը: