Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատաժողով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
09.03.2020
Ս.թ. մարտի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խոշորացված համայնքներում պլանավորման, բյուջետավարման, վարչատարածքային բարեփոխումների, էլ. կառավարման և ծառայությունների մատուցման բնագավառներում առկա հարցերի քննարկմանը վերաբերող աշխատաժողով, որը վարում էր , ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Քննարկամանը մասնակցում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) մասնագետները: Աշխատաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող <Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում> ծրագրի շրջանակներում
Աշխատաժողովի ընթացքում կազմակերպած քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակիցներ, մարզի խոշորացված Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Եղեգիս, Զառիթափ, Արենի համայնքների ղեկավարները, համայնքների կազմի մեջ ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանու անդամներ, ՀԿ-ների և բիզնես հանրության ներկայացուցիչներ:
Մանրամասն ներկայացվեց խոշորացված համայնքներում աշխատանքների պլանավորմանը, համայնքային բյուջեի ավարմանը, վարչատարածքային բարեփոխումներին, էլեկտրոնային կառավարմանը և ծառայությունների մատուցմանը վերաբերող խնդիրներ:
Քննարկման կազմակերպիչները պատասխանեցին համայնքային ներկայացուցիչներին հուզող հարցերին: