Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2020

    Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր ու տատիկներ, քույրեր ու դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ՝  տոնական տրամադրություն և երջանկությամբ լեցուն օր: 

   Մարտի 8-ը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու ձեզ՝ երեխաների հայեցի դաստիարակության և ընտանեկան ջերմ մթնոլորտ ապահովելու գործում Ձեր մեծ դերակատարության ու անմնացորդ նվիրումի համար:    

    Սիրելիներս,  Դուք եք ընտանիքում ապահովում ջերմություն, սեր ու խաղաղություն՝ դառնալով ընտանիքի պահպանման կարևոր հենասյուներից մեկը:

    Սիրելի կանայք, հայ տղամարդիկ միշտ  արժավույն վերաբերմունք են դրսևորել  հայ կնոջ հանդեպ, բարձր գնահատելով նաև նրա ակտիվությունն ընտանիքից դուրս՝  արժանավայել մասնակցությունը պետական կառավարման ոլորտում և  հասարակական գործունեության մեջ: Համոզված եղեք, որ մարզային իշխանությունները ՀՀ կառավարության աջակցությամբ անելու են   ամեն հնարավորը, որպեսզի Ձեզ համար ապահովեն խաղաղ պայմաններում զավակներ դաստիարակելու, ապրելու, ստեղծագործելու  և արարելու հնարավորություն:

   Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր ու տատիկներ, քույրեր ու դուստրեր, կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ Մարտի 8-ի կապակցությամբ:    Երջանիկ զուգադիպություն է, որ Կանանց միջազգային օրը համընկնում է գարնան զարթոնքի հետ: Թող Ձեր կայնքում միշտ զարթոնք լինի՝ գարանանային բոլոր ծաղիկների բույրերով պարուրված:

    Թանկագին կանայք, մաղթում եմ,  որ Ձեր ողջ  կյանքն  անցնի ընտանիքի անդամների,  հարազատների, ընկերների, գործընկերների ջերմ  ու հոգատար վերաբերմունքի ներքո և  երջանկությունն  ու հաջողությունը մշտապես   ուղեկից լինեն Ձեր կյանքին:

Սիրելիներս, Ձեզ՝ անսպառ սեր, անմար ժպիտ և չխամրող գեղեցկություն:

Սիրով ու խորին հարգանքով ՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37