Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայքի Ինֆոտան ներկայացուցիչների այցը Վայոց ձորի մարզպետարան
06.03.2020
Մարտի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հյուրընկալել էր մարզի մի խումբ երիտասարդների՝ Վայքի <Աշխատանք և հայրենիք> տարածքային զարգացման ՀԿ նախագահ Ռուզան Ղազարյանի ուղեկցությամբ։
Այցելությունը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող <Հանրային մասնակություն տեղական ինքնակառավարմանը՝ ՀԱՄԱՏԵՂ-ՎԱՅՔԻ ԻՆՖՈՏՈՒՆ> ծրագրի շրջանակներում, որի նպատակը քաղաքացիական ակտիվության և հանրային մասնակցության բարձրացնում է։
Մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանի ուղեկցությամբ երիտասարդները շրջայց կատարեցին մարզպետարանում՝ ծանոթանալով նրա կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին։
Ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները հանգամանալից ներկայացրին իրենց գործառույթները, ինչպես նաև տարբեր ոլորտներում մարզի ցուցանիշները։ Մարզպետարանի աշխատակիցները պատասխանեցին երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին և կարծիքներ փոխանակեցին։