Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

05.03.2020

    Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ բ դասարանի աշակերտներ Աննա Արամյանը, Մարի Հարությունյանը և Էլեն Նազարյանը բիզնես գաղափար են ներկայացրել Diamond Challenge ձեռնարկատիրական մրցույթին և դարձել առաջին մրցանակակիր՝ ստանալով 1000$։
 

 Բիզնես գաղափարի հեղինակները հնարավորություն են ստացել մեկնել ԱՄՆ և ուժերը չափել իրենց հասակակից ամերիկացի երեխաների հետ:
   

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը հյուրընկալեցին մրցանակակիր երեխաներին: Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանը, 9-րդ բ դասարանի դասղեկ Կարինե Մովսիսյանը և ձեռնարկատիրություն առարկայի ուսուցչուհի Նարինե Գրիգորյանը:

  Հանդիպման ընթացքում երեխաները խոսեցին իրենց կատարած աշխատանքների մասին և  ներկայացրին հետագա ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 09:21:45