Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

05.03.2020

  Տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Վայոց ձորի մարզի խոշորացված համայնքներում պլանավորման, բյուջետավարման, վարչատարածքային բարեփոխումների, էլ. կառավարման և ծառայությունների մատուցման բնագավառներում առկա հարցերի քննարկմանը վերաբերող աշխատաժողով:
   Աշխատաժողովին կմասնակցեն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության մասնագետները, ՀՀ ՎՁ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակիցներ, մարզի խոշորացված Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Եղեգիս, Զառիթափ, Արենի համայնքների ղեկավարները, համայնքների կազմի մեջ ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանու անդամներ, ՀԿ-ների և բիզնես հանրության ներկայացուցիչներ:
   Աշխատաժողովը կազմակերպվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող <Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում> ծրագրի շրջանակներում :
   Բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում ենք մասնակցելու աշխատաժողովին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 09:21:45