Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գլաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին

27.02.2020

 2020 թվականի մարտի 27-ին ժամը 11։00-ին Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառք և վարձակալության մրցույթ․
1. Աճուրդով օտարվող հողի տվյալներն են՝

1) Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.0025 հա այլ հողատեսք /կադաստրային ծածկագիր 10-015-0163-0020, 1 լոտ/ համար մեկնարկային գինը 125 350 /մեկ հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 200%-ը։
2. Մրցույթով վարձակալության տրամադրվող հողերն են՝
1) Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 7.62157 հա այլ հողատեսք /կադաստրային ծածկագիր 10-015-0107-0012/՝ 1 լոտ, մեկնարկային գինը 20 600 /քսան հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ՝ զուտ եկամտի 100%-ը
2) Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3 հա արոտավայր /կադաստրային ծածկագիր 10-015-0203-0066/՝ 1 լոտ, մեկնարկային գինը 36 000 /երեսունվեց հազար/ ՀՀ դրամ՝ զուտ եկամտի 150%-ը
Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է 2020 թվականի մարտի 24-ին ժամը 18։00-ին։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գլաձորի համայնքապետարան. Հասցեն` Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր փողոց 33 շենք 41 Հեռախոս` /0281/ 2-34-46։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 09:21:45