Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ֆինանսավորման խնդիրներին վերաբերող քննարկում

27.02.2020

  Փետրվարի 27-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մասնակցությամբ կայացավ ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ֆինանսավորման խնդիրներին վերաբերող քննարկում:
   Քննարկմանը հրավիրվել էին մարզում գործող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ (<Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկ> ՓԲԸ-ի Սյունիք-Վայոց ձոր տարածաշրջանների մենեջեր Սասուն Ասատրյանը, <Ֆարմ կրեդիտ Արմենիա> ՈՒՎԿ-ի կառավարիչ-մենեջեր Համիկ Սարգսյանը, <Կամուրջ> ՈՒՎԿ-ի ՎՁՄ մասնաճյուղի մենեջեր Գեղամ Գաբրիելյանը):

   Քննարկմանը մասնակցում էին խոշորացված համայնքների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական անձինք և իրավանբանական անձանց ներկայացուցիչներ, որոնք սուբսիդավորվող վարկեր ստանալու պայմաններին ծանոթանալու նպատակով դիմել էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն:
   Հանդիպման սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց քննարկման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներին քննարկմանը մասնակցելու համար: Արարատ Գրիգորյանը քննարկման մասնակիցներին ասաց, որ Վայոց ձորի մարզպետարանը կազմակերպել է հանդիպումը վարկատուների հետ, որպեսզի համատեղ քննարկեն վարկ ձեռք բերելու գործընթացին վերաբերող բոլոր խնդիրները:
    Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները, որոնք վերաբերում էին պետության կողմից սուբսիդավորվող և էքսպրես վարկերի պայմաններին:
Վարկատուները վարկառու-շահառուներին մանրամասնորեն ներկայացրին վարկ ձեռք բերելու պայմանները և վարկ տրամադրելու համար սահմանված չափորոշիչները (վարկային պատմություն, ռիսկերի կառավարում, վարկի վերադարձելիության ապահովում):
Խոսվեց նաև գրավադրմամբ վարկերի տրամադրման պայմանների մասին:
Վարկատու կազմակերպությունների ղեկավարները խորհուրդ տվեցին շահառուներին՝ հաշվարկել իրենց կողմից վարկը վերադարձնելու ռեալ հնարավորությունները, հետագայում անելանելի վիճակում չհայտնվելու և գրավադրված գույքը չկորցնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 09:21:45