Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց <Կայուն դպրոցական սնունդ> ծրագրին առնչվող հարցեր

26.02.2020

  Փետրվարի 25-ին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մոտ, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում նվիրված  <Կայուն դպրոցական սնունդ> ծրագրին առնչվող հարցերին:
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության <Կայուն դպրոցական սնունդ> հիմնադրամի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Սյունիք, Վայոց ձոր և Արարատ մարզերի ծրագրերի իրականացման ռեգիոնալ պատասխանատու Վլադիմիր Մալխասյանը:
Սաթենիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ Հիմնադրամը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպում ու անցկացնում է դպրոցների ղեկավար կազմի և խոհանոցում աշխատողների համար
կարողությունների զարգացման դասընթացներ և այլ միջոցառումներ:
Հիմնադրամն այս փուլում իրականացնում է դպրոցական սննդի կազմակերպմանն առնչվող խնդիրների և կարիքների ուսումնասիրություններ, շրջայցեր դպրոցներում` ծրագրի զարգացման և բարելավմանն ուղղված առաջարկների և գործողությունների պլանի մշակման համար: Մասնակցում է նաև հաշվետվությունների համակարգի ներդրման գործընթացին և մշտադիտարկման իրականացմանը:
Քննարկվեց Վայոց ձորի մարզի դպրոցներում առկա նյութատնտեսական, շենքային պայմաններին առնչվող հիմնախնդիրները, դրանց լուծմանն ուղղված եռակողմ աշխատանքային համագործակցությունը հիմնադրամի, մարզպետարանի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև՝ ուղղված կայուն դպրոցական սննդի ապահովմանը:, Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում խոհանոցների վերանորոգման համար անվճար դրամադրվելու է շինանյութ և սնունդ պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումներ:
Ամփոփելով հանդիպումը մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը նշեց, որ ծրագրի իրականացման քայլերի վերաբերյալ աշխատանքային զեկույց կներկայացվի մարզպետ Արարատ Գրիգորյանին, որից հետո, ըստ հաստատված պլանի, կիրականացվեն մի շարք աշխատանքներ տնօրենների, համայնքապետերի, ծնողների, բարերարների հետ համագործակցաբար՝ ծրագիրը մարզի բոլոր դպրոցներում հասանելի դարձնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 09:21:45