Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Գնիշիկ գյուղում

26.02.2020

Փետրվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանի և մարզպետարանի այլ աշխատակիցների հետ աշխատանքային այցով եղավ Գնիշիկ գյուղում` տեղում հանդիպելու FPWC հիմնադրամի ղեկավար կազմի, Գնիշիկ բնակավայրի վարչական ղեկավարի և անգլիական World Land Trust ընկերության հիմնադրի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Վայոց ձորի մարզի և մարզում ընդգրկված գյուղական համայնքների զարգացման մի շարք ծրագրեր։

 

Քննարկվեց Վայոց ձորի մարզում գյուղական համայնքների կայուն զարգացմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված վերջին տարիներին իրականացված և առաջիկայում սպասվող ծրագրերը, գյուղական և էկոզբոսաշրջության զարգացմանն ուղղված գործնական քայլերը, մարդ_վայրի բնություն կոնֆլիկտը մեղմելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և այլ թեմաներ։

 

Հանդիպման ընթացքում շեշտվեց FPWC հիմնադրամի կողմից՝ Վայոց ձորի մարզի գյուղական համայքներում կատարված աշխատանքների արդյունավետությունը, համայնքների հետ աշխատանքի կարևորությունը և հետագա համագործակցության ուղղությունները։

 

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունն ավելի ընդլայնված ձևաչափով, իրականացնելով համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր, մշակութային և բնապահպանական այլ նախաձեռնություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10