Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Արենի համայնքներում Գաստրո Բակեր են բացվել

24.02.2020

  Փետրվարի 21-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Արենի համայնքի Չիվա և Արենի բնակավայրերում երեք Գաստրո Բակ է բացվել:
Բացման արարողություններին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից ներկաներին շնորհավորել և կազմակերպիչներին շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը:
Ն. Ասատրյանն իր խոսքում կարևորել է մարզի զբոսարջության ոլորտում աևձանագրված առաջընթացը, խոսել է մարզի տուրիստական հարուստ ռեսուրսի մասին, նշելով, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը միտված ցանկացած նախաձեռնություն, իրենց իրավասության սահմաններում համագործակցելով թե՛ կազմակերպությունների, թե՛ ձեռնարկատերերի հետ:
Գաստրո Բակերի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը։
Գաստրո Բակերը կառուցվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների համատեղ ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրով, որն իրականցավում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության հետ համատեղ: Միջոցառմանը աջակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը:
Բակերի ծրագրի նպատակն է՝ հնարավորություն ընձեռել հյուրատներին հյուրընկալվող զբոսաշրջիկների և հյուրերին մատուցել ավանդական ուտեստներ, ըմպելիքներ և ազգային մշակույթը, ինչպես նաև խաղողի մշակմամբ զբաղվող Վայոց ձորի մարզը տուրիստների համար ներկայացնել որպես գինենգործական կենտրոն ու գինեգործության եկամուտները հասցնել գյուղեր:
Ծրագրում ընդգրկված են Տավուշի և Վայոց ձորի մարզերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 09:21:45