Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արարատ Գրիգորյանը աշխատանքային այցով եղավ մարզի բուժհաստատություննում
24.02.2020
Փետրվարի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց մարզի բժշկական հաստատություններ՝ նրանց առօրյա պատրաստվածությունն ուսումնասիրելու և աշխատակիցների հետ ծանոթանալու նպատակով: Զառիթափ համայնքում մարզպետն այցելեց <Զառիթափի ԱԱՊԿ> ՊՈԱԿ, իսկ Վայքում՝ <Վայքի ԲՄ> ՓԲԸ:
Արարատ Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը:
Զառիթափի առողջապահական կազմակերպությունում մարզպետին դիմավորեցին աշխատակիցները տնօրենի գլխավորությամբ: Բժշկական անձնակազմի ուղեկցությամբ մարզպետը շրջեց Զառիթափի ԱԱՊԿ-ում և ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին:
<Վայքի ԲՄ> ՓԲԸ-ում մարզպետին դիմավորեց տնօրեն Ռոբերտ Ասլանյանը: Այցի ընթացքում մարզպետը աշխատակիցների ուղեկցությամբ շրջայց կատարեց բուժհասատությունում, իսկ բուժաշխատողները մանրամասն ներկայացրին իրենց հուզող հարցերը և բուժհաստատության խնդիրները:
Այցերի ընթացքում ներկայացվեցին բժշկական կազմակերպությունների գործունեությունը, մատուցվող բժշկական ծառայությունները: Խոսվեց բուժսպասարկման որակի բարելավման համար անհրաժեշտ սարքավորումների և առկա խնդիրների մասին: