Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզի առողջապահական կազմակերպություններ հերթական այցով Եղեգնաձորի <<Եղեգնաձորի ԲԿ>> ՓԲԸ -ում էր
24.02.2020
Փետրվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզի առողջապահական կազմակերպություններ հերթական այցով <Եղեգնաձորի ԲԿ> ՓԲԸ -ում էր:
Արարատ Գրիգորյանին ուղեկցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը:
<Եղեգնաձորի ԲԿ>-ում մարզպետին դիմավորեցին բուժհաստատության աշխատակիցները՝ տնօրեն Կարեն Ասատրյանի գլխավորությամբ, ում ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց բուժհաստատության տարածքում և ծանոթացավ աշխատանքային պայմաններին:
Ներկայացվեցին բժշկական կազմակերպության գործունեությունը, մատուցվող բժշկական ծառայությունները: Խոսվեց բուժսպասարկման որակի բարելավման համար առկա անհրաժեշտ սարքավորումների և խնդիրների մասին:
Բժշկական անձնակազմը ներկայացրեց բուժհասատության խնդիրները, կապված ինֆեկցիոն բաժանմունքի վերաբացման, մանկական և թերապևտիկ բաժանմունքների առանձնացման և արյան բանկի ստեղծման հետ:
Մարզպետը բուժհաստատությունում շրջայցի ժամանակ զրուցեց նաև այցելուների հետ, ծանոթացավ սպասարկման պայմաններին և նրանց հուզող խնդիրներին: