Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 2020 թվականի փետրվար ամսվա ընդունելության արդյունքները
17.02.2020
Ս/թ փետրվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացել է քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը: Նախապես հերթագրված 140 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 96-ը:
Դրամական օգնություն է տրամադրվել 49 քաղաքացու, իսկ 36 քաղաքացու, ովքեր 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշումներով մի քանի անգամ դրամական օգնություն են ստացել, մերժվել է դրամական օգնության տրամադրումը, Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով
Չորս քաղաքացու տրամադրվել է <Դիակոնիա> բարեգործական հիմնադրամի կողմից ստացված սննդի փաթեթներ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ ուսումնասիրել և պատասխանել բնակարանային խնդիրներով դիմած 4 քաղաքացիներին, իսկ առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը՝ առողջական խնդիրների համար դիմած 5 քաղաքացիներին ուղղորդել համապատասխան բուժհաստատություններ: