Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զառիթափ համայնքում կայացավ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին վերաբերող հանդիպում-քննարկում
15.02.2020
2020թ փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանի և ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանի նախաձեռնությամբ մարզի Զառիթափ համայնքում կազմակերպվեց պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին վերաբերող հանդիպում-քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի միս արտադրող ֆերմերները և սպանդանոց կառուցել ցանկացող քաղաքացինեը: Մասնակիցների համար խորհրդատվություն իրականացվեց սպանդանոցային մորթի անցնելու առավելությունների վերաբերյալ:
ՍԱՏՄ-Ի կողմից տեղեկություններ տրամադրվեց նոր կառուցվող սպանդանոցներին ներկայացվող պահանջների մասին:
Ցանկացողներին տրամադրվեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված սպանդանոցների կառուցման ուղեցույցը: Սպանդանոցներ կառուցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին ծանոթացրին ՀՀ կառավարության օժանդակության ծրագրերին:
Հանդիպման վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերը, որոնց տրվեցին լիարժեք պատասխաններ: