Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին
10.02.2020
Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում 2020թ.-ի մարտի 6-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող
հետևյալ հողամասերի աճուրդ վաճառքը.
լոտ 1.ծածկագիր՝ 10-001-0049-0118, 0.00477 հա, 96000 ՀՀ դրամ մեկնարկային գնով,
նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝
բնակելի կառուցապատման:
լոտ 2.ծածկագիր՝ 10-001-0141-0043, 0.02863 հա, 955000 ՀՀ դրամ մեկնարկային գնով,
նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝
բնակելի կառուցապատման:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և
անցկացման ընթացակարգին ծանոթանալու, ինչպես նաև հայտ ներկայացնելու համար կարող են դիմել Եղեգնաձորի համայնքապետարան:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Հասցե՝ ք.Եղեգնաձոր, Շահումյան 1, hեռախոս +374281 2 20 20
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: