Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը ողջունել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպման մասնակիցներին
10.02.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով կազմակերպված հանդիպմանը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է հանրային իրազեկման ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունը և շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին:
Մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին՝ մանրամասն ծանոթանալ ծրագրերի պայմաններին, հետագայում համայնքների գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին և շահագրգիռ անձանց ճիշտ ուղղորդելու համար:
Հանդիպման ընթացքում իրազեկման աշխատանքներն իրականացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը:
Հանդիպմանը մասնակցել են՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդականը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները, մարզի համայնքների ղեկավարները, խոշորացված համայնքների կազմի մեջ գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարները, մարզում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆերմերները: