Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփեց Վայոց ձորի մարզպետարանի 2019 թվականի տարեկան և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքները

07.02.2020

  2020 թվականի փետրվարի 7-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2019 թվականի տարեկան և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսով:
Ասուլիսը կայացավ մարզպետի աշխատասենյակում, որին մասնակցում էին Հ1հեռուստաընկերության, Վայոց ձորի թեմի պաշտոնական կայքի և Վարդաձոր մարզային էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչներ և մարզում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Արարատ Գրիգորյանը նախ ներկայացրեց մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում 2019 թվականին իրականացված ծրագրերի, ձեռքբերումների, առաջընթացի, համագործակցային նախաձեռնությունների, արտաքին կապերի վերաբերյալ փաստագրված տվյալները, ինչպես նաև մարզում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերը:
Այնուհետ ամփոփեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում իր հարյուրօրյա գործունեության արդյունքները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը մանրամասն պատասխանեց լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից իրեն ուղղված բոլոր հարցերին: Հարցերը վերաբերում էին.
1.մարզում 2019 թվականին իրականացված և 2020 թվականին իրականացվելիք ներդումային և սուբվենցիոն ծրագրերին,
2.Եղեգնաձորում կառուցվելիք հիվանդանոցի աշխատանքների ընթացքին,
3.զբոսաշրջության զարգացման նպատակով դեպի մշակութային կոթողներ ճանապարհների վերանորոգմանը,
4. հանքարդյունաբերությանը,
5.դպրոցահասակ երեխանների և մանկավարժների տեղափոխման ծախսի փոխհատուցման կարգին,
6.երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով բնակարանաշիության ծրագրերին,
7. մարզում զինվորական հագուստի արտադրության կազմակերպման խնդիրներին,
8.ՀԿ-ների հետ համագործակցության ակտիվացմանը,
9. գյուղական ամբուլատորիաների զարգացման ծրագրերի մշակմանը,
10. Արփա գետի վրա կառուցված ՀԷԿ-երի համար օգտագործվող ոռոգման ջրի քանակի սահմանափակմանը (գյուղատնտեսության ակտիվ գործունեության շրջանում),
11. <Վարդաձոր> մարզային թերթի տպագրման խնդիրներին:
Առաջարկվեց համագործակցել սոցիալական 2 ծրագրերով.
. ա) Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնի <Եղեգնաձորի ցերեկային խնամքի կենտրոն> (Ռիսկային գոտում հայտնված երեխաների համար) գործող ծրագով,
բ) Հայկական կարմիր խաչի Եղեգնաձորի մասնաճյուղի <Խնամքի կենտրոն՝ արժանապատիվ ծերություն> գործարկվելիք ծրագրով:
Ասուլիսի ավարտին Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայության համար և ավելի ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում դրսևորած աշխատասիրության, պատասխանատվության և ակտիվ գործունեության համար <Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա> հասարակական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես տարվա <Լավագույն մարզպետ>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29