Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Ջերմուկի և Մալիշկայի առողջապահական կազմակերպություններ

05.02.2020

 Փետրվարի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակար Վասիլ Ասլանյանի և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկի և Մալիշկայի առողջապահական կազմակերպություններ:
Ջերմուկի առողջության կենտրոնում մարզպետին ընդունել է կազմակերպության տնօրեն Մանուշակ Նալբանդյանը: Մանուշակ Նալբանդյանի ուղեկցությամբ մարզպետ Արարատ Գրիգորյանը շրջայց է կատարել կենտրոնում, որից հետո հանդիպել է նաև առողջության կենտրոնի աշխատակիցներին և զրուցել նրանց հետ, աշխատանքային պայմանների և նրան կողմից բնակչությանը մատուցվող բուժ-ծառայությունների որակի բարելավման մասին:
Արարատ Գրիգորյանին Մալիշկայի ԱԱՊԿ-ում ընդունել է տնօրեն Գայանե Հարությունյանը: Մարզպետը Մալիշկայի ԱԱՊԿ-ում նույնպես հանդիպել է բուժաշխատողներին և զրուցել նրանց հետ, ինչպես նաև գլխավոր բժշկի ուղեկցությամբ շրջայց կատարել ԱԱՊԿ-ում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը առողջապահական երկու կազմակերպություններում շրջայցի ընթացքում տեղեկացվել է կազմակերպություններում առկա խնդիրներին, որոնց լուծման նպատակով հանձնարարություններ է տվել և՛տնօրեններին, և՛ իրեն ուղեկցող աշխատակիցներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34