Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՄԱԶԾ "Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում" նախագծի հանդիպում քննարկումը

03.02.2020

 Հունվարի 29-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ քննարկում-հանդիպում ՄԱԶԾ "Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում" նախագծի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՄԱԶԾ ներկայացուցիչները, Վայոց ձորի համայնքների ղեկավարները և համայնքապետարանների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ծրագիրը մանրամասն ներկայացրին և բոլորի հարցերին պատասխանեցին ՄԱԶԾ ներկայացուցիչներ՝ մեդիայի և հասարակայնության հետ կապերի գծով փորձագետ Էրիկ Անթառանյանը, բնակարանային քաղաքականության և բազմաբնակարան շենքի կառավարման գծով փորձագետ Արսեն Կարապետյանը և շինարարության ու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի փորձագետ Անդրե Օհանյանը:
 Ծրագիրն 
արժանացավ համայնքապետերի հավանությանը:  Որոշվեց՝ բնակիչներին ծրագրի հետ ծանոթացնելու նպատակով  կազմակերպել համայնքային լսումներ,  հավանության դեպքում, դրանք ընդգրկել սուբվենցիոն ծրագրերի  հայտերում և ներկայացնել ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29