Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Արտահանողի զարգացման դրամաշնորհներ> ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզում կազմակերպված մեկնարկային սեմինարին
01.02.2020
 
				ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է<Արտահանողի զարգացման դրամաշնորհներ> (ԱԶԴ/ EDG) ծրագրի մեկնարկի շրջանակներում Վայոց ձորի մարզում կամակերպված մեկնարկային սեմինարին: Արարատ Գրիգորյանը ողջունել է սեմինարի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Սեմինարին մասնակցել են՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, գործարարներ, ՀԿ ներկայացուցիչներ:
Սեմինարն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության <Ներդրումների աջակցման կենտրոն> հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Նշենք, որ արտահանողների  զարգացման  դրամաշնորհների  (այսուհետ՝  ԱԶԴ) համընդհանուր նպատակը  համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների  ստեղծումն է  (լոգիստիկ  կենտրոններ,  տրասնպորտային  միջոցներ, մարքեթինգ ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն)  ՓՄՁ-ների հզորացման  նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների  արտադրական, առևտրի և արտահանման  կարողությությունները:
Որպես ծրագրի թիրախային ոլորտներ  առանձնացվել են  գյուղատնտեսությունը, սննդի  վերամշակման և տեքստիլ արդյունաբերությունները: Դրամաշնորհների տրամադրման ժամանակ առաջնահերթություն  կտրվի նշված ոլորտներին: 
Տեղեկացնենք, որ ԱԶԴ-ի  ընդհանուր ֆոնդը կազմում է  1,800,000 ԱՄՆ դոլար: ԱԶԴ ներքո ցանկացած  դրամաշնորհ պետք է  ընկած լինի  ընդհանուր  իրավասու ծախսերի հետևյալ  նվազագույն և առավելագույն  շեմերի  միջև. 
Գյուղատնտեսության  և սննդի  վերամշակման համար           
•	Նվազագույնը. 30,000,000 ՀՀ դրամ                                      
•	Առավելագույնը. 230,000,000 ՀՀ դրամ
Այլ ոլորտները
•	Նվազագույնը. 15,000,000 ՀՀ դրամ
•	Առավելագույնը. 140,000,000 ՀՀ դրամ
Մրցույթը  բաց է արտահանման  բարձր ներուժ  ունեցող ցանկացած  ոլորտի համար: Դրամաշնորհը տրամադրվում է ծրագրի  ընդհանուր  իրավասու  ծախսերի  70%  չափով: 
•	Հայտերի  ներկայացման  սկիզբը՝ 05.02. 2020
•	Հայտերի ներկայացման  վերջնաժամկետը՝ 20.03.2020, ժ. 18:00
Լրացուցիչ  տեղեկությունների, տեղեկատվական  միջոցառումներին գրանցման  և <Արտահանողի զարգացման  դրամաշնորհների> իրականացման ուղեցույց ստանալու համար դիմեք <Ներդրումների աջակցման  կենտրոն> հիմնադրամ՝  հեռ՝ 012541648, 012563714, www. smednc.am, www.isc.am, info@smednc.am  :


