Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում շարունակվում են Հայոց բանակի կազմավորման 28 ամյակին նվիրված տոնական միջոցառումները
31.01.2020
Հունվարի 30-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում դպրոցի սաների ուժերով կայացավ տոնական համերգ` նվիրված Հայոց բանակի կազմավորման 28 ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ և դպրոցականներ:
Հնչեցին գործիքային և վոկալ կատարումներ: Համերգն ավարտվեց երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի կողմից Հայոց բանակին նվիրված երգերի կատարումներով:
Միջոցառման ավարտին ներկաներին ուղղված շնորհավորանքի և համերգային ծրագրին մասնակից աշակերտներին շնորհակալության խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակից Սոնա Մարգարյանը: