Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալագրով պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սարգիս Հարությունյանին
31.01.2020
Հունվարի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երկրորդ անգամ հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Եղեգնաձորի վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանին և նրան շնորհավորել ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը:
Հանդիպման ընթացքում Արարատ Գրիգորյանն առիթն օգտագործելով, Սարգիս Հարությունյանին պարգևատրել է շնորհակալագրով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ազգանվեր գործունեության համար:
Զրույցի ընթացքում մարզպետն անդրադարձել է ֆաշիստական Գերմանիայի դեմ Խորհրդային բանակի տարած հաղթանակի 75 ամյակին, կարևորելով Մեծ հայրենականի հաղթանակի մեջ (թե՛ մարտի դաշտում, թե՛ թիկունքում) հայերի մեծ դերակատարությունը:
Սարգիս Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մարզպետ Արարատ Գրիգորյանին նման ոգևորող ընդունելության, շնորհակալագրի և իր գործունեությունն այդպես բարձր գնահատելու համար: