Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՐԱՎԵՐ
31.01.2020
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն սկսում է հերթական ծրագիրը՝ աշխատանք փնտրելու և աշխատանքի դիմելու հմտությունների մասին:
Ծրագիրը տևելու է 5 ամիս: Դասընթացները լինելու են ամիսը մեկ անգամ շաբաթ և կիրակի օրերին, շաբաթ օրը սկսելու ենք 11:00-11:30 ժամանակահատվածում, որպեսզի մասնակիցները մարզերից կարողանան ժամանել ժամանակին, իսկ կիրակի ավարտելու ենք մինչև ժամը 15:00-ը: Առաջին հանդիպումը կլինի փետրվարի վերջին:
Մեր կազմակերպությունը հոգում է մարզից եկող մարզային տրանսպորտի ծախսը՝ եթե գալու է մարզից: Սակայն կեցության ծախսը ֆինանսապես չի կարող հոգալ այս ծրագրի շրջանակներում:
Ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է փետրվարի 5-ը:
Մանրամասները՝ հետևյալ հղումով: