Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

28.01.2020

   Սիրելի վայոցձորցիներ,

   Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս հունվարի 28-ի՝ Բանակի օրվա կապակցությամբ:

    Բանակի օրվան սիրով ու հպարտության բարձր զգացումով ենք սպասում, որովհետև մեր հաղթանակած ազգային բանակը բոլորիս է հարազատ: Հայոց բանակի շարքերում զինվորական պարտադիր ծառայություն են անցնում յուրաքանչյուրիս ընտանիքի զորակոչային տարիքի զավակները: Հայկական ամեն մի ընտանիք հոգեպես և մի անտեսանելի կապով է կապված Հայոց բանակին, որի հաջողությունները ամենքինս է, իսկ դժվարությունները կիսում ենք ազգովի:
   

   Բանակն է մեր երկրի խաղաղության երաշխավորը: Բացառիկ է Հայոց բանակի դերը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, խաղաղաղության ապահովման և ապագայի կերտման գործում:

    Հարգելինե՛րս, հիրավի, այսօր բոլորս վայելում ենք խաղաղության արդյունքը՝ ապրում և արարում ենք ի շահ մեր երկրի և ի բարօրություն մեր ընտանիքների: Փառք ու պատիվ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին: Բարի հիշատակ ազատամարտում զոհված մեր քույր-եղբայրներին:

     Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան ազատամարտի հաղթանակը եզակի հնարավորություն է ստեղծել՝ խաղաղ պայմաններում շենացնել մեր երկիրը և գալիք սերունդներին ժառանգել շեն ու հզոր պետություն: Այսօր էլ հայոց բանակն արժանապատվորեն պաշտպանում է հայկական երկու հանրապետությունների պետական սահմանները, ապահովելով ազգաբնակչության խաղաղ ու ստեղծարար կյանքը: Մեր բանակն արժանի հակահարված է տալիս նաև հակառակորդի կողմից կատարվող սահմանային ոտնձգություններին, կասեցնելով նրա կողմից մեր երկրի սահմանների ուղղությամբ ձեռնարկվող ցանկացած հարձակում և ագրեսիվ գործողություն:
Նոր Հայաստանում, գործող իշխանությունների կողմից բանակի հանդեպ տարվող նորացված քաղաքանության շնորհիվ, մեր բանակն ավելի է հզորանում, դառնում՝ առավել մարտունակ և պատրաստ՝ պաշտպանելու հայրենիքն ու հայ ժողովրդին, արտաքին բոլոր ոտնձգություններից:


   Սիրելի՛ զինվորականներ, հայրենիքի զինվոր լինելը պարտականություն է ու սրբազան պարտք, իսկ հայրենիքին և հայ ժողովրդին ծառայելը՝ մեծ պատիվ ու հպարտություն: Շնորհակալություն ձեզ, զօր ու գիշեր մեր պետական սահմանները հսկելու, մեր երկրի և մեր ընտանիքների անդորրը պահպանելու համար: Աստված պահապան ձեզ:

   Հայոց բանակի հարգարժա՛ն հրամանատարներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ, կրկին շնորհավորում եմ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձը: Ձեզ մաղթում եմ անվտանգ ծառայություն:

Փա՛ռք, Հայոց հաղթանակած բանակին:
Խաղաղությո՛ւն, Հայոց աշխարհին:


Սիրով ու հարգանքով՝  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37