Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ
21.01.2020
Հունվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, մասնակցությամբ մարզպետի խորհրդականների և օգնականի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների: Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ և ներկայացրին ընթացիկ շաբաթվա ծրագրերը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, գյուղատնտեսության զարգացման աջակցության ծրագրով գարնանացան գարու և ցորենի սերմացուի և պարարտանյութերի ներկրման հետ կապված խնդիրների լուծման փուլի մասին: Մարզպետը հետաքրքրվեց սերմացուի և պարարտանյութերի ձեռք բերման համար հայտերի ներկայացման ընթացքով: Քննարկվեց նաև առևտրի օբյեկտներում սպանդանոցային մսամթերքի իրացման ծրագրին առնչվող հարցեր:
ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրեց գնումների հրապարակման պայմաններում, ինչպես նաև հողի հարկի և գույքահարկի հաշվառման կարգի մեջ կատարված փոփոխությունները: Վարչության պետը խոսեց նաև 2021-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի ներկայացման ժամանակացույցի մասին: Այդ առիթով մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնառու աշխատակիցներին հանձնարարեց, հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել 2021-2022 թթ ՄԺԾԾ-ները:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկություն ներկայացրեց իր կողմից համակարգվող ոլորտների մասին և տեղեկացրեց, որ ընթացիկ տարում մարզի տարածքում կիրականացվի վարձատրվող հասարակական աշխատանքների 7 ծրագիր:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը զեկուցեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի և մարզում մշակութային քաղաքականության մշակման նպատակով գեղարվեստական խորհրդի ձևավորման ընթացքի մասին: Քննարկվեց աշակերտներին մեկ բնակավայրից մեկ այլ բնակավայր և, որոշ հանգամանքներով պայմանավորված, բնակավայրի ներսում տեղափոխման գործում առաջացած խնդիրները, որի առիթով Արարատ Գրիգորյանը հանձնարարեց ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման և Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետերին գործուն քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ:
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկացրեց, որ առաջիկայում կհայտարարվի 2019 թ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված և ոչ բարենպաստ պայմանների պատճառով հետաձգված աշխատանքների կատարման համար մրցույթները: Բաժնի պետը տեղեկացրեց նաև, որ նախապատրաստական փուլում է 2020թ. սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի քննարկման աշխատանքները: ՏԻ և ՀԳՄ վարչության պետը խոսեց վարչության գործառույթներին առնչվող հարցերի մասին:
Քննարկվեցին իրավական ոլորտին, ճանապարհների պահպանության խնդիրներին, հողային հարաբերություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, քաղպաշտպանության, զորակոչի կազմակերպմանը և անձնակազմի կառավարման բաժնի գործառույթներին առչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ: