Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է Եղեգնաձորի վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանին

14.01.2020

    Հունվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է Եղեգնաձորի վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանին:
Արարատ Գրիգորյանը ողջունել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, վետերան Սարգիս Հարությունյանին, հետաքրքրվել վետերանի առօրյայով և խորհրդի գործունեությամբ:
  Սարգիս Հարությունյանը վետերանների խորհրդի գործունեության և անդամների մասին հակիրճ տեղեկություն է ներկայացրել, հուշեր պատմել Մեծ հայրենականի տարիներին իր ծառայության հիշարժան դրվագներից:
   Զրույցի ժամանակ մարզպետը նշել է, որ իր համար կարևոր է վետերանների հանդեպ սերունդների հոգատար ու հարգալից վերաբերմումքը, որպես նրանց վաստակած պատվի ու հարգանքի արժանի պատասխան և հավաստել, որ հաճելի է վետերան Սարգիս Հարությունյանի և Վայոց ձորում բնակվող ցանկացած վետերանի հետ հանդիպելը, զրուցելը, նրանց կյանքի պատմությանը ծանոթանալը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34