Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած Սբ. Պատարագի և գյուղի զորամասում տեղի ունեցած Ջրօրհնեքի արարողություններին

13.01.2020

  Հունվարի 12- ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Արենի համայնքի սահմանապահ Խաչիկ բնակավայր:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած Սբ. Պատարագի և գյուղի զորամասում տեղի ունեցած Ջրօրհնեքի արարողություններին:
Միջոցառումներին մասնակցել են Արենիի համայնքապետարանի աշխատակիցներ, Խաչիկի բնակիչներ և զինվորականներ:
Ջրօրհնեքի Խաչքավորը եղել է աղավնաձորցի գործարար Նորիկ Հակոբջանյանը։
Եկեղեցում և զորամասում կատարված եկեղեցական կարգերից հետո, գյուղի կենտրոնում մատաղ է մատուցվել՝ համայնքի ղեկավարի հովանավորությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34