Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մասին

10.01.2020

 ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողով է ներկայացրել է 29 ծրագիր, որից հաստատվել Է 28-ը: Հաստատված ծրագրերից 22-ն իրականացվել է 2019 թվականին:
Ըստ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տրամադրած տեղեկատվության, ներկայացնում ենք 2019 թվականին իրականացված ծրագրերը.
Արենի համայնքում՝
1.Արենի համայնքի Արենի, Աղավնաձոր, Արփի, Չիվա և Ռինդ բնակավայրերում փողոցների փոսային լցում ասֆալտով կամ ասֆալտապատում (Ռինդ և Արփի բնակավայրերի փողոցների ասֆալտապատումը, եղանակային պայմաններից ելնելով, տեղափոխվել է 2020 թվական),
2.Արենի համայնքի Արփի բնակավայրում կոյուղագծի կառուցում և հիմնանորոգում,
3.Արենի համայնքի Արփի, Աղավնաձոր և Ելփին բնակավայրերում խմելու ջրագծերի վերակառուցում,
4.Արենի համայնքի Ագարակաձոր, Աղավնաձոր, Ելփին, Չիվա և Ռինդ բնակավայրերում ոռոգման ջրագծերի հիմնանորոգում և կառուցում,
Գլաձոր համայնք՝                                                                                                   1.Գլաձոր համայնքի Գետափ և Վերնաշեն բնակավայրերում, մանկական խաղահրապարակների կառուցում,
2.Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում այլընտրանքային արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում,
3.Գլաձոր համայնքի՝ Գետափ բնակավայրի գազիֆիկացում,
4.Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի մշակույթի տան ջեռուցման համակարգի տեղադրում և Գլաձոր բնակավայրի մշակույթի տան արտաքին և ներքին դռների, պատուհանների փոփոխում,
Եղեգնաձոր համայնք՝
1.Արսենյան 9 և Միկոյան 13 բնակելի շենքերի բակերի նորոգում,
2.Կամոյի 2 Ա բնակելի շենքի բակի նորոգում,
3.Անդրանիկի փողոցի նորոգում սկիզբը (Միկոյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկ),
4.Լևոնյան փողոցի լուսավորության ցանցի նորոգում,
5.Գլաձորյան փողոցի հատվածի նորոգում,
Եղեգիս համայնք՝
1.Շատինի մանկապարտեզի վերանորոգում (Շենքի լրացուցիչ ամրացման անհրաժեշտությն պատճառով ծրագիրը տեղափոխվել է 2020թ.),
2.Ոռոգման ցանցի անցկացում՝ Քարագլուխ,Աղնջաձոր, Շատին բնակավայրերում,
3.Լուսավորության անցկացում՝ Թառաթումբ, Արտաբույնք, ,Եղեգիս բնակավայրերում,
Զառիթափ համայնք՝
1.Զառիթափ բնակավայրի գազատարի ներքին ցանցի կառուցում,
2.Սերս և Բարձրունի բնակավայրերի ջրագծերի գլխամասային կառույցների ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կապիտալ նորոգման աշխատանքներ,
Մալիշկա համայնք՝
1.Մալիշկա համայնքի ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում
Ջերմուկ համայնք՝
1.Ջերմուկ քաղաքի մարզադպրոցի մասնաշենքի հիմնանորոգում և արդիականացում (եղանակային պայմաններից ելնելով տեղափոխվել է 2020 թվական),
2.Ջերմուկ քաղաքի ա) «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի Ձախափնյա թաղամասի մասնաշենքի ձմեռային այգու, բ) Կեչուտ գյուղի մասնաշենքի 2 հարկերի, տանիքի և գ/ «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի մասնաշենքի տանիքի հիմնանորոգում
Վայք համայնք՝
1.Վայք համայնքի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայանի կառուցում:

2019 թվականին հաստատված 6 սուբվենցիոն ծրագիր`
1.Արենի համայնքի Արփի բնակավայրում նախկին ճաշարանի շենքի չվերանորոգված հատվածի հիմնանորոգում,
2.Արենի համայնքի Արփի բնակավայրի մանկապարտեզի շենքի 2 բաց պատշգամբների հիմնանորոգում և ծածկերի կառուցում,
3. Արենի համայնքի Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ելփին և Չիվա բնակավայրերում պուրակների կառուցում,
4.Վայք քաղաքի ներհամայնքային փողոցների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ,
5.Արին բնակավայրի գիշերային լուսավորության վերականգնում Արին բնակավայրի գիշերային լուսավորության վերականգնում,
6. Գլաձոր համայնքի բնակավայրերի, ներքին ճանապարհների խճապատում և բարեկարգում, չի իրականացվել, լրացուցիչ տեխնիկական ուսումնասիրության անհրաժեշտության և ֆինանսական միջոցների սղությյան պատճառով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34