Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աճը կազմել է 6,7 տոկոս
08.01.2020
2019 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 99,7 տոկոսով:
Պլանավորված 931447,5 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 928511,0 հազար դրամ:
Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտների աճը կազմում է 7.6% կամ 65508,5 հազար դրամով ավել է հավաքագրվել:
2019 թվականի ընթացքում ՀՀ Վայոց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրված միջոցները ծառայելու են բացառապես համայնքների զարգացմանը:
Դրանք ուղղվելու են 2020 թվականին տվյալ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խնդիրների լուծմանը՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ: