Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը

30.12.2019

  Դեկտեմբեր 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի օգնականը, խորհրդականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Արարատ Գրիգորյանը խոսեց մարզպետարանի գործունեության արդյունքների մասին, շնորհակալություն հայտնեց խորհրդակցության մասնակիցներին մարզպետի պաշտոնում իր աշխատած երկու ամիսների ընթացքում արդյունավետ համագործակցության համար և շնորհավորեց խորհրդակցության բոլոր մասնակիցներին՝ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը խոսեց նաև անավարտ գործերի, շարունակական ծրագրերի, ինչպես նաև որոշ բացթողումների մասին: Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է լինելու 2020 թվականին աշխատատել բազմապատկված պատասխանատվությամբ և առավել արդյունավետությամբ, ի շահ Վայոց ձորի մարզի զարգացման և վայոցձորցու բարօրության:
Այնուհետ աշխատանքային հարաբերությունների և տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին խոսեց Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Արարատ Գրիգորյանին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում աշխատած վերջին երկու ամիսների բարձր արդյունավետությամբ աշխատանքի համար և մարզպետարանի բոլոր աշխատակիցների անունից շնորհավորեց նրան Ամանորի և ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Գլխավոր քարտուղարը նշեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ողջ անձնակազմի և կառույցի գործունեությունը հուսալի ու ապահով ձեռքերում է՝ ի դեմս մարզպետ Արարատ Գրիգորյանի:
Ամփոփիչ խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանն ասաց, որ 2020 թվականը լարված աշխատաքնային տարի է լինելու, բայցև համոզմունք հայտնեց, որ համատեղ ուժերով՝ յուրաքանչյուրի պատասխանատու աշխատանքով, կարելի է հասնել ցանկալի այն ադյունքին, որը կդառնա մարզի զարգացման և յուրաքանչյուր վայոցձորցու բարօրության գրավականը:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը կրկին շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ջերմ ընտանեկան բարեմաղթանքներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-22 10:43:47