Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2019

  Սիրելի՛ վայոցձորցիներ:
Ջերմ ու սիրով լեցուն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ավարտին է մոտենում 2019 թվականը և մի քանի օրից պատմություն կդառնա ևս մի տարեթիվ, որը մեր ժողովրդի տարեգրության մեջ մնալու է որպես ժողովրդավարական հարաբերությունների ամրապնդման, օրենքի գերակայության ամրագրման, պետական համակարգում ու հասարակության մեջ արատավոր երևույթների մերժման տարի:
Նախորդ և գալիք տարիների սահմանագծին հասնելիս, որպես կանոն ամփոփվում է անցնող տարվա ընթացքում կատարվածը, իմի են բերվում արված աշխատանքները, գրանցված դրական արդյունքները, որոնք հիմք պիտի հանդիսանան գալիք տարվա գործունեության: Արձանագրվում են նաև շարունակական գործերը, բացթողումները, դրանք հաջորդ տարվա մեջ շարունակելու կամ լրացնելու նպատակով:
Սիրելի՛ հայրենակիցներ, 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվեց տնտեսության զարգացման հստակ տվյալներ, որից անմասն չմնաց նաև Վայոց ձորի մարզը: Վայոց ձորում 2019 թվականին 26 սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվել են կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների կառուցման, վերանորոգման, խմելու և ոռոգելի ջրագծերի անցկացման և վերանորոգման, ճանապարհների և բակերի ասֆալտապատման, լուսավորության համակարգերի կառուցման, էներգոխնայողության ծրագրերով ջերմամատակարարման և սոցիալական այլ աշխատանքներ:
Սիրելինե՛րս, Վայոց ձորի մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում նույնպես արձանագրվել է առաջընթաց և զարգացում: Սակայն տոնական այս պահին թվարկումից ավելի կարևոր եմ համարում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորել բոլորիս՝ Վայոց ձորի  ողջ ազգաբնակչությանը և մարզի սահմանները հսկող Հայոց հաղթանակած բանակի զինվորներին, սպայական անձնակազմին և բարեմաղթանքներ հղել:
Իմ թանկագի՛ն բարեկամներ, մաղթում եմ, որպեսզի 2020 թվականը մեր մարզի և մեր երկրի համար դառնա խաղաղության, առողջության, հաջողությունների, նոր ձեռքբերումների ու տնտեսական առաջընթացի տարի:
Թո՛ղ, գալիք Նոր տարում իրականություն դառնան Ձեր բոլոր ծրագրերն ու նպատակները, իրականան  Ձեր իղձերն ու ցանկությունները:
Մաղթում եմ, որպեսզի Նոր տարին՝ ամենաընտանեկան տոնը, բոլորդ դիմավորեք ընտանեկան ջերմությամբ ու երջանկությամբ, միմյանց նկատմամբ լցված անհուն սիրով, իսկ ապագայի հանդեպ՝ անհատնում հավատով:
Թո՛ղ, Սուրբ Ծննդյան տոնը՝ Ձեր ընտանիքներին Աստծո լույս ու հույս բերի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:


Սիրով ու խորին հարգանքով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37