Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հատուցվել է Վայոց ձոր մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին գորշ արջի կողմից հասցված վնասը

26.12.2019

 <Բեզոար> բնապահպանական հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզում զբաղվում է բնապահպանությամբ` վայրի կենդանական աշխարհի պահպանմամբ և վերարտադրությամբ:
Հիմնադրամն իր գործունեության ընթացքում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի վարչական տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծերի և այլ կենդանիների գլխաքանակի պահպանության կտրուկ աճ է գրանցել 7-8անգամ: Ըստ հիմնադրամի ներկայացուցիչների՝ հետագա պահպանության համար տարվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները:
2019 թվականին մարզի տարածքի գորշ արջերի կողմից գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին հասցվել է վնաս, ինչպես բուսաբուծությամբ, այնպես էլ անասնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին:
Հասցված վնասի չափերը գնահատվել են համայնքային և մարզային մասնագիտական համապատասխան հանձնաժողովների կողմից:
Վնասի ընդհանուր չափը կազմել է 3258.400 դրամ:
Մարզային իշխանություների և համապատասխան ստորաբաժանման (գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն) աշխատակիցներն ամփոփելով հասցրած վնասի չափը՝ դիմել են Վայոց ձորի մարզում գործող <Բեզոար> բնապահպանական հիմնադրամին: Արդյունքում հիմնադրամի կողմից միանվագ տրամադրվել է 2.0 մլն. դրամի չափով գումար, գյուղացիական տնտեսություններին հասցրած վնասը փոխհատուցելու նպատակով, որը կազմում է վնասի ընդհանուր չափի 61.3%-ը:
Մարզային իշխանություններն և գյուղացիական տնտեսության անդամներն իրենց
խորին շնորհակալությունն են հայտնում հիմնադրամին, գյուղացուն հասցրած գորշ արջի կողմից վնասները հատուցելու համար:
Մարզային իշխանություններն իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ <Բեզոար> բնապահպանական հիմնադրամի գործունեությունն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու գործում աջակցել հիմնադրամին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-10 18:16:33