Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ մարզի համայնքների ղեկավարների հետ տարեվերջյան հանդիպում- խորհրդակցությունը

26.12.2019

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ այսօր կայացավ մարզի համայնքների ղեկավարների հետ տարեվերջյան աշխատանքային հանդիպում- խորհրդակցությունը:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի խորհրդականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, վարչությունների և բաժինների պետերը, մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմերի ներկայացուցիչներ :
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց խորհրդակցության մասնակիցներին, նշեց, որ համայնքներ կատարած ճանաչողական այցերի ընթացքում արդեն պատկերացում ունի բոլոր համայնքների մասին և հասցրել է ծանոթանալ համայնքների ղեկավարների աշխատանքային գործունեությանը, սակայն անհրաժեշտություն է համարում տարեվերջյան աշխատանքային հանդիպում-խորհրդակցությունը: Արարատ Գրիգորյանը նշեց, որ անհրաժեշտ է 2019 թվականի ավարտից առաջ իմի բերել տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումները, ուրախանալ դրանց համար և վեր հանել առկա բացթողումները, 2020 թվականին դրանք շտկելու նպատակով:
Համայնքների ղեկավարները ներկայացրին ավարտվող տարում սուբվենցիոն և այլ ծրագրերով, ինչպես նաև որոշ համայնքներում խնայված միջոցներով կատարված աշխատանքները և գալիք տարվա համար նախատեսվող ծրագրերը:
Քննարկվեցին նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, բյուջեների կազմման աշխատանքներին վերաբերող խնդիրներ:
Արարատ Գրիգորյանը հանձնարարեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետին՝ բյուջեների կազմման գործում համայնքնապետարանների ֆինանսիստներին մեթոդապես օգնել, որպիսի ավելի արդյունավետ բյուջե կազմեն:
Քննարկման վերջում մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայքի համայնքի ղեկավար, Երկրապահ կամավորականների միության մարզային խորհրդի նախագահ Թարո Ավետյանին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից նրան տրված պատվոգիրը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պատվոգրով պարգևատրվեցին համայնքների աշխատակիցներ, որոնք տարվա ընթացքում արդյունավետորեն են համագործակցել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ:
Խորհրդակցության ամփոփիչ խոսքում Արարատ Գրիգորյանը մարզի համայնքների ղեկավարներին շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար, բոլորին մաղթեց, գալիք՝ 2020 թվականին, նոր ձեռքբերումներ, աշխատանքային հաջողություններ, արդյունավետ համագործակցություն և խաղաղ ու երջանիկ տարի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-22 10:43:47