Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

25.12.2019

 Դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցեց մարզպետարանում կազմակերպված ՀՀ Վայոց ձորի մարզի (Վայոց ձոր-1, Վայոց ձոր-2, Վայոց ձոր-3, Վայոց ձոր-4, Վայոց ձոր-5, Վայոց ձոր-6 ) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլի աշխատանքներին։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց բոլորին և շնորհակալություն հայտնեց քննարկման կազմակերպիչներին և հաջողություն մաղթեց աշխատանքներին:
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը համառոտ ներկայացրեց նախորդ քննարկումից հետո կատարված աշխատանքերը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության <Բնապահպանական փորձաքննություն> ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Նազիկ Մկրտչյանն իր խոսքում կարևորեց տարածքային զարգացման հատակագծերում կանաչ գոտիների նախատեսումը և բնապահպանական բացասական ազդեցության գոտիների օբյեկտներին (աղբավայրեր, մաքրման կայաններ) հատկացվող տարածքների ընտրության համար սահմանված նորմերի պահպանումը, այս դեպքում՝ սահմանված հեռավորության պահպանումը տվյալ բնակավայրերից, գործող ճանապարհներից և ջրային տեղանքներից (աղբյուրներ, գետեր):
Այնուհետև <Հայնախագիծ> ԲԲԸ-ի գլխավոր ճարտարապետ Լիլիթ Բաբայանը և ճարտարապետ Սերոբ Գյուլխանջյանը ներկայացրին համայնքների գործող գլխավոր հատակագծերում առկա անճշտությունների շտկման անհրաժեշտությունն ու հիմքերը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփիչ խոսքում կարևորեց բնակավայրերի գործող հատակագծերում առկա թերությունների շտկումը և այդ ուղղությամբ մարզում ձեռնարկվելիք քայլերի համար համապատասխան հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակիցներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26