Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի ներկայացուցիչների հետ

24.12.2019

 Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի ներկայացուցիչների հետ:
ՄԱԶԾ-ն սկսել է <Կանայք և երիտասարդները նորարար համայնքային զարգացման գործընթացներում> ծրագիրը, որը իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը, արդյունավետությունն ու ներառականությունը՝ մարզային և սոցիալական հավասարակշռությամբ:
Ծրագիրը իրականացվելու է 52 բազմաբնակավայր համայնքներում և ակնկալվում է հետևյալ ընդհանուր արդյունքները.
1. Համայնքային ոլորտային ծառայությունները համատեղ մշակվում, իրականացվում են քաղաքացիների հետ և վերահսկվում են նրանց կողմից,
2. Երիտասարդները առաջխաղացում են ունեցել որպես ապագա առաջնորդներ, փոփոխություններ իրականացնողներ և տեղական ժողովրդավարության խթանողներ,
3. Կանայք առաջխաղացում են ունեցել քաղաքական մասնակցության, տեղական ժողովրդավարության և առաջնորդության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հնարավոր տարբերակները և ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29