Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն արժանացել է <Լավագույն մարզպետ> մրցանակին
20.12.2019
Այսօր` դեկտեմբերի 20-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ <Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա> հասարակական կազմակերպություն կողմից անցկացվող ամենամյա 7-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն արժանացավ 2019 թվականի ԻՀՄԱ մրցանակաբաշխության <Լավագույն մարզպետ> անվանակարգի մրցանակին: Մրցանակը ՀՀ Վայոց ձորի մարզպետին հանձնեց <Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա> հասարակական կազմակերպության նախագահ Խ .Մարոզյանը:
Նշենք, որ մրցանակաբաշխությունում ընդգրկված անձինք երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ամենատարբեր ոլորտներում իրենց նվիրումով, աշխատասիրությամբ, տաղանդով և մասնագիտական հմտություններով աչքի ընկած և հասարակության կողմից գնահատված անհատներն են:
Մարզպետարանի ողջ անձնակազմը շնորհավորում է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին <Լավագույն մարզպետ> մրցանակին արժանանալու առիթով, մաղթելով՝ աշխատանքային նորանոր հաջողություններ: