Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ
19.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ:
Արարատ Գրիգորյանը քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց կատարեց քոլեջի տարածքում, ծանոթացավ հաստատության շենքային պայմաններին և առկա նյութատեխնիկական բազային:
Այնուհետև մարզպետն այցելեց քոլեջի ռոբոտաշինության, համակարգչային կենտրոնի, ձեռնարկատիրության, գինեգործության, խոհարարության, փայտամշակման ուսումնարտադրական լսարաններ և նորակառույց ջերմատուն:
Ուսումնական լսարաններում մարզպետը դասախոսների և ուսանողների հետ զրուցեց ուսումնառությանն առնչվող հարցերի շուրջ:
Իսկ արտադրական լսարաններում Արարատ Գրիգորյանը ծանոթացավ փայտագործական, գինեգործական և խոհարարական խմբերի ուսանողների պրակտիկ աշխատանքների ընթացքին: