Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը
19.12.2019
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական, մարզային հանձնաժողովի նախագահ Արմեն Դավթյանը:
Օրակարգում ՝
1. <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> 2019 թվականի կատարած աշխատանքների մասին :
2. ՀՀ Վայոց ձորի մարզի <Հաշմանդամություն ունեցող անձանց 2020թ. տարեկան ծրագիրը> :
3. Քննարկումներ:
Մարզային հանձնաժողովի 2019 թվականի կատարած աշխատանքների մասին զեկուցեց և 2020 թվականի տարեկան ծրագիրը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար Ցողիկ Բաբայանը:
Քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք ուղղված էին հաշմանդամների համար ֆիզիկական, հոգեբանական նպաստավոր միջավայր ապահովելուն:
Քննարկվեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց մարզում իրականացվող և իրականացվելիք զբաղվածության ծրագրերում ընդգրկելու, նրանց գործունեությանը աջակցելու նպատակով պատշաճ իրազեկում ապահովելու հարցերը:
Հանձնաժողովի անդամների կողմից եղան մի շարք առաջարկություններ, որոնք գրանցվեցին, հետագայում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով: