Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող կմ126.1 - կմ 137.5 հատվածը
17.12.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքով անցնող Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորգման նպատակով՝ 2019 թվականին, ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ, իրականացվել են Մ2-Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126.1 - կմ 131.5 հատվածի (5.4 կմ) հիմնանորոգման աշխատանքները, որի պայմանագրային արժեքը կազմել է 529,7 մլն. դրամ:
Աշխատանքներն իրականացրել է Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ն: Հիմնանորոգված ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել և ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետներում ՝ 2019 թվականի հուլիսի 12-ից մինչև դեկտեմբերի 1-ը: