Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայքի Ինֆոտունը կազմակերպել է <<Նախադպրոցական կրթության մասին>> ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկում
16.12.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է <Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպել էր Վայքի Ինֆոտունը՝ <Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար> ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի բոլոր մանկապարտեզների տնօրեններն ու մանկավարժները, ծնողներ, մարզպետարանի և ՏԻՄ ներկայացուցիչներ։
Իրենց ողջույնի խոսքում Աշխատանք և հայրենիք ՀԿ նախագահ, Հանրային Խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը կարևորել են օրենքը՝ ինչպես նախադպրոցական կրթության որակի բերելավման, երեխաների համար հավասար իրավունքների ապահովման, այնպես էլ ոլորտի աշխատակիցների կարգավիճակի հստակցման առումով։
Արփիար Ղազարյանը ներկայացրեց նաև Վայոց ձորի մարզում նախադպրոցական հաստատությունների վիճակագրությունն ու նշել է, որ մարզում կան օրինակելի մանկապարտեզներ, բաց դեռևս կան որոշ մանկապարտեզներ որոնցում առկա են վերոնորոգման, գույքի և այլն խնդիրներ։
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը նշել է, որ խնդրահարույց է մնում փոքր և հեռավոր գյուղական բնակավայրերում երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը՝ չնայած նախակրթարանները որոշ չափով մեղմում են այդ խնդիրը։ Այնուհետև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Անահիտ Մխիթարյանը ներկայացրել է օրենքի նախագիծը: հետո Ծավալվել էօրենքի նախագծի քննարկում։
Հնչեցված առաջարկություններն ու մտահոգությունները կազմակերպիչների կողմից գրանցվել են, որոնք կհամախմբվեն և կներկայացվեն Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողով: